Ղրիմը կրկին ենթարկվել է անօդաչուների հարձակման

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ղրիմում 17 անօդաչու թռչող սարքերի հարձակումները ճնշելու մասին տեղեկությունը։ Այդ մասին գերատեսչությունում լրագրողներին հայտնել են երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, ճեպազրույցի ժամանակ։

Գործակալությունը մանրամասնել է, որ ուկրաինական 14 ԱԹՍճնշվել է էլեկտրոնային պայքարի միջոցներով, դրանցից 11-ն ընկել է Սև ծով, ևս երեքը՝ թերակղզու վրա։

«Կանխված ահաբեկչության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ընդգծել են ՌԴ նախարարությունից։

Մինչ այս Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ թերակղզում անօդաչու սարքերի հարձակման պատճառով Ջանկոյի շրջանում վնասվել է զինամթերքի պահեստը։ Բացի այդ, անօդաչու սարքի բեկորները վնասել են թերակղզու Կիրովյան թաղամասում գտնվող առանձնատներից մեկը։

Ակսյոնովը նույնպես հաստատել է, որ միջադեպի հետևանքով խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել։

Ղրիմի ղեկավարը որոշել է Ջանկոյի շրջանի հարձակման վայրից հինգ կիլոմետր շառավղով մոտակա գյուղերի բնակիչներին տարհանել ժամանակավոր կացարաններ:

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը