Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև

Ղազախստանը շահագրգռված է բարեկամ երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը:

«Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի»,- ասել է պետության ղեկավարը:

Related posts

Լրագրողների անվտանգությունը՝ արտակարգ իրավիճակների լուսաբանման առաջնահերթություն

Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է

Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության տակ, ողջ ՀՀ տարածքում տեղումներ են. Սուրենյան