Ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հաստատեցին կոմիտեից՝ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհայտնելով։

Related posts

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ

Թվային պատկեր` Ախուրյանի և Արթիկի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ