Ձերբակալվել է Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը

Ազգային ժողովում լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը՝ «Լուրեր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։

Երեկ հաղորդում էր ներկայացվել, որ Ազգային ժողովի բակում Սուքոյանը մոտեցել է լրագրողին, վիճաբանել օրեր առաջ նրա հրապարակած տեսանյութի համար, հայհոյել ու ձեռքով հարվածել դեմքին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Հարվածից լրագրողն ընկել է, ինչի հետևանքով վնասվել է նրա տեսախցիկը։ Քրեական վարույթով լրագրողը ճանաչվել է տուժող:

Related posts

Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց

Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան