Հրդեհ Ազատամարտիկների փողոցում . կան տուժածներ և զոհ

Փետրվարի 13-ին` ժամը 23։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 14-ին, ժամը 00։06-ին, մարվել՝ 00։43-ին։

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացի Օ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին, տուժած Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս բերել տանից, ում բժիշները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1946 թ․) և Ա․ Մ․-ն (ծնված 1981 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Այրվել է տան (մոտ 120 քմ) ննջասենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում