Հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են. Լոռու մարզպետ

Օրվա ավարտին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն այցելել են Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հյուրանոցներում ապաստանած ընտանիքներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:

Պաշտոնյաները շրջել են առանձնասենյակներում, զրուցել քաղաքացիների հետ, վստահեցրել, որ հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են և արվում է առավելագույնը նրանց խնդիրների լուծման և աստիաճանաբար բնականոն կյանքին վերադառնալու համար:

Մարզի ղեկավարը և Ստեփանավանի համայնքապետը պատասխանել են նաև քաղաքացիների հարցերին:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:

Տեղեկացնենք՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

Հրդեհի հետևանքով մեկ անձ զոհվել է:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում