Աղվանի գյուղի մոտակայքում փրկարարները քարշարկման եղանակով 28 բեռնատար են դուրս բերել արգելափակումից

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:19-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը, ճանապարահատվածում առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ժամը 11։45-18։11-ն ընկած ժանակահատվածում քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 28 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը. խցանումից դուրս է եկել և երթևեկությունը շարունակել 155 մարդատար և 165 բեռնատար ավտոմեքենա:

Related posts

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը