Աննա Հակոբյանը շրջայց է կատարել Qatar Foundation-ում

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց են կատարել Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին։ Այդ մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։
Պատվիրակությանը դիմավորել է Qatar Foundation-ի ակադեմիական հարցերով գործադիր տնօրեն Աբիր Ալ Խալիֆան, ով ներկայացրել է հիմնադրամի տեսլականը, հիմնական ուղղություններն ու կրթական նորարարական մոտեցումները։ Նա ընդգծել է, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է զարգացնել գիտելիքի վրա հիմնված հասարակություն՝ կրթության, հետազոտությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։

Related posts

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է Ռուսաստան

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին