Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 16-ին Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, վարպետաց դաս է անցկացրել վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով:

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի և Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար:

Վարժարանի սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման շրջանակում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է կոնֆլիկտների հետ աշխատելու հմտություններին, հրամանատարների կողմից կոնֆլիկտները «ճանաչելու», հասկանալու, «մեկուսացնելու» և օրենքի ու իրավական ակտերի շրջանակում դրանց արձագանքելու՝ անհրաժեշտության դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցերին:

«Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է. ընտրություն, որը համարձակություն է պահանջում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ յուրաքանչյուր իրավիճակում հրամանատարն ինքն է որոշում՝ ի՞նքն է ղեկավարում իր ստորաբաժանումը, թե՞ «ինչ-որ մեկն» է իր փոխարեն որոշումներ կայացնում:

Related posts

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ժաննա Անդրեասյանն այցելել է Մերձավանի և Մխչյանի դպրոցներ. նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ