Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսում անցկացված գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի ներկայացուցիչը, օդամղիչ ատրճանակ, 10 մ 60 կրակոց կանանց վարժությունում խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում արդեն Էլմիրան բարելավել է դիրքերը և խոցելով 200.9 միավոր՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հրաձգության Հայաստանի հավաքականը 3 մարզիկով է մասնակցել Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությանը։

Ատրճանակ ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը, խոցելով 576 միավոր, գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան ձևում Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը, խոցելով 625.3 միավոր, գրավել է 47-րդ հորիզոնականը:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն