Հունվարի 14-ին Ղազախստանից դուրս կբերվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը. Սերգեյ Շոյգու

Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է  հիմնական դեր ունենար բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և դա արվել է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ներկայացնելով Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում: Հսկողության տակ է վերցվել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ: Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում՝ Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների կողմից գրավվելու դեպքում»,- նշել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հաստատվել է զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Նրա խոսքով՝ հունվարի 14-ին 14 ինքնաթիռով դուրս կբերվեն Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Խաղաղապահների դուրսբերումը կավարտվի հունվարի 19-ին:

Related posts

ՍՊԸ տնօրենը կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս

Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Մասկը պատրաստ է լքել իր պաշտոնը ԱՄՆ վարչակազմում. WP