Հունվարի 13-ին տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները հինգշաբթի օրը կանցկացնեն ՀԱՊԿ ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստ։ «Հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին` տեսակոնֆերանսի միջոցով: Կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը»,- «Ինտերֆաքս»-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ երկիր է ժամանել ՀԱՊԿ 2030 խաղաղապահ և 250 միավոր տեխնիկա։

ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կիրականացվի առաջադրանքների ավարտից հետո՝ Ղազախստանի իշխանությունների հետ համագործակցությամբ և ռուսական ռազմական ավիացիայի ներգրավմամբ:

Խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում և Ալմաթիի շրջանում։ Հրամանատարական կետը տեղակայված է Ալմաթիի ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտի բազայում:

Related posts

Պլանային անջատումներ՝ ապրիլի 23-ին

Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն

Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը