Հունիսի 3-ին և 4-ին Երևանում կներկայացվի ՀՀ ռազմարդյունաբերական ներուժը

Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միասին ականատես կլինենք ՀՀ ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժին։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Մեր հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները նախապատրաստվում են վաղը այստեղ կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ իրենց տարբեր արտադրանքներով։ Այնպես որ, ուզում եմ հիշեցնել, որ վաղը առավոտյան` ժամը 10:00-ից սկսած, մենք ձեզ բոլորիդ այստեղ սպասում ենք՝ միասին տեսնելու վերջին տարիների հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների հաջողությունները»,-նշում է նա։նշում է նա։

Related posts

Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման