Հուլիսի 16-17-ին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

 Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 14-15-ը Արարատյան դաշտում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է