Հորդորում ենք չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ պաշտոնապես հերքված տեղեկություններ․ ՊՆ-ն՝ Հայ զինծառայողների գերեվարման վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին

Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն։

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով