Այլևս չեմ կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հրաժարվել է մամուլի քարտուղարի իր պարտականություններից։

Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:

ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել spokesperson@mfa.am էլեկտրոնային հասցեով»:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ