Հոսպիտալներում չկա ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր. ՊՆ

Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:

Related posts

Շոգ, քամի և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ

Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»