Հնդկաստանի դեսպանությունն առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը. դեսպանի հարգանքի տուրքը Ծիծեռնակաբերդում

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ դեսպան Կիշան Դան Դեվալի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Այսօր Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- ասված է երկլեզու հաղորդագրության մեջ:

Սոցցանցի հրապարակման մեջ դեսպանությունն ակտիվ հղմամբ նշել է նաև Հնդկաստանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների էջերը:

Related posts

Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը

«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան