Հյուսիսային Կորեան ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք է փորձարկել

Հյուսիսային Կորեան ապրիլի 4-7-ը փորձարկել է ստորջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:
Փհենյանը հայտնել է, որ ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը:
Զենքը նախատեսված է թշնամի երկրի տարածքային ջրեր ներխուժելու և սովորական կամ միջուկային մարտագլխիկ պայթեցնելու համար: Միջուկային մարտագլխիկի պայթյունն ափերի մոտակայքում կարող է մահաբեր ցունամի առաջացնել:

Related posts

5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ

Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք