Հյուսիսային Կորեան համավարակի պատճառով հրաժարվել է Օլիմպիական խաղերին մասնակցությունից

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի մասնակցի այս տարի Տոկիոյում նախանշված Օլիմպիական խաղերին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ փոխանցում է BBC-ն:

Հարավային Կորեան հույս ուներ, որ Օլիմպիական խաղերի միջոցով հնարավոր կլիներ վերսկսել Փհենյանի հետ բանակցությունները:

Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ 2018-ի ձմեռային Օլիմպիական խաղերին երկու կողմերի մասնակցության արդյունքում տեղի է ունեցել պատմական գագաթնաժողովը:

Պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ վարակման դեպքեր չկան երկրում, սակայն փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդ հայտարարությանը:

Հյուսիսային Կորեան առաջին պետությունն է, որը համավարակի պատճառով հրաժարվում է Օլիմպիական խաղերի մասնակցությունից: Մարզական իրադարձությունը մեկնարկում է հուլիսի 23-ին:

Related posts

Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը` 40 տարեկան

Պաշտոնյանների վարձատրության բարձրացում․ կայացել է կառավարության հերթական նիստը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է