ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների կատարման ընթացքի և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված հարցեր, մտքեր են փոխանակվել իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Related posts

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ

Թվային պատկեր` Ախուրյանի և Արթիկի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ