ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը:
Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից