ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած անձանց աջակցելու նպատակով

Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած անձանց: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

«Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5759/»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով

Ադրբեջանի քաղաքացիները՝ թիրախավորված նավում․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել