ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի վերաբերյալ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետ Փաշինյանը նախագահ Ռայիսիի հետ տպավորություններ և տեղեկություններ է կիսել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:

Related posts

Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունը

Գյումրիում, Արարատում, Վանաձորում և Հրազդանում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել