ՀՀ վարչապետը ցավակցել է Թուրքիայի հրդեհի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է թուրքական հանգստավայրում տեղի ուեցած ողբերգության զոհերի հարազատներին:

«Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում:

Գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու հանգստավայրի 12 հարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի: Դեպքի ժամանակ շենքում եղել է 200-ից ավելի մարդ, կրակը հաջողվել է տեղայնացնել 10 ժամից, հետաքննության շրջանակում ձերբակալվել է 9 մարդ, հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ: Ենթադրվում է, որ այն սկսվել է հյուրանոցի ռեստորանում, ապա արագ տարածվել ամբողջ շենքում:

Related posts

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել