ՀՀ ստանձնում է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը

Այսօրվանից` 2024 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը։ 2024 թվականի ընթացքում ՀՀ–ն նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, հայտնում են միության կայքից։

Նշվում է, որ նախագահության շրջանակներում Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության 10-ամյակին, Եվրասիական III տնտեսական համաժողովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ։

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ։

Related posts

CNN. Իսրայելը զինված ուժեր է գաղտնի տեղակայել Ադրբեջանում

ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հայաստանի տնտեսությունը 2025-ին աճել է 7,1 տոկոսով. Գևորգ Պապոյան