Ֆրանսիայում Ամանորի գիշերն այրվել է 745 մեքենա. բերման է ենթարկվել 380 մարդ

Ֆրանսիայում Ամանորի գիշերը բերման է ենթարկվել 380 մարդ, այրվել է 745 մեքենա, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

«Անցյալ տարվա համեմատ այրվել է տասը տոկոսով ավելի քիչ մեքենա… Ամբողջ երկրում ձերբակալվել է 380 մարդ, սա նույնպես տասը տոկոսով պակաս ցուցանիշ է»,- ասել է նախարարը:

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 29-ին, ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի ֆոնին անվտանգությունն ապահովելու համար կտեղակայվեն ավելի քան 90 հազար ոստիկաններ և ժանդարմներ։

Related posts

Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. վարչապետ

Նոր կանոններ՝ Ռուսաստան մեկնելու համար

Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը