ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։

«Վաղարշակ Հարությունյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել։ Պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներով է պարգևատրել պատերազմում հերոսաբար կռված տղաներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները և հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում