ՀՀ-ն Արդարադատության միջազգային դատարան նամակ է ներկայացրել Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած զարգացումների վերաբերյալ

Երեկ` ապրիլի 25-ին, Հայաստանի Հանրապետությունը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակներում նամակ է ներկայացրել Դատարան 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետևանքով առաջացած կարևոր զարգացումների վերաբերյալ, շեշտելով, որ անցակետի տեղադրումը Ադրբեջանի կողմից Դատարանի ս.թ. փետրվարի 22-ի Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշման հերթական ոտնահարումն է։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով