Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել. ի՞նչ են հայտնում թուրքական ԶԼՄ-ները

Թուրքական ԶԼՄ-ները Էրդողանի առողջական վիճակի մասին հակասական լուրեր են տարածում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակի մասին թուրքական ԶԼՄ-ներում տարածվում են հակասական լուրեր։ Ըստ որոշ աղբյուրների` Էրդողանը սրտի կաթված է ստացել և այժմ հիվանդանոցում է։

Էրդողանի նախընտրական շտաբից հաղորդել են, որ հինգշաբթի նախատեսված միջոցառումներին Էրդողանը կմասնակցի առցանց:

Թուրքիայի նախագահի աշխատակազմը դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տարածել Էրդողանի առողջական վիճակի մասին։

Ավելի վաղ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր ուղիղ եթերում հարցազրույցի ընթացքում։ Եթերի վերականգնումից հետո Էրդողանը նշել էր, որ ինքնազգացողության վատացման պատճառը գաստրոէնտերիտն է։

Related posts

Վերջին 9 ամիսներին պետբյուջեի մուտքերն աճել են 14,7 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2026-ի օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել, այն է՝ 830,417 աշխատատեղ. Փաշինյան

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ