ՀՀ կառավարությունն Արցախի Հանրապետությանը նվիրաբերել է շտապ օգնության 10 ավտոմեքենա

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության 3 ռեանիմոբիլները և 7 գծային ավտոմեքենաները՝ հագեցած բժշկական սարքավորումներով և պարագաներով՝ 295,850,004 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը: Որոշման նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։ Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։ Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով։ Նվիրաբերվող թվով 10 շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի Հանրապետության լեռնային ռելիեֆին։

Related posts

Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենանք նորերը. Փաշինյան