ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ թուրքական ապրանքների էմբարգոյի չեղարկման մասին

Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում թուրքական ապրանքների էմբարգոյի չեղարկման մասին հարց է հնչել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

«Գնահատել ենք տնտեսական ազդեցությունը և գնաճի վրա ազդեցությունը։ Խնդիրը հետևյալն է՝ կարճաժամկետ ազդեցությունը այդքան դրական չի եղել։ Դրականն այն էր, որ շատ նոր նախաձեռնություններ են սկսվել, բայց այդ ընկերությունների աշխատանքը դեռ իր ներդրումը չի ունեցել տնտեսության մեջ, բայց գնաճի վրա որոշակի ազդեցություն ևս եղել է։ Գնաճ եղել է, որովհետև փոխարինվող ապրանքներն այլ երկրներից միջինում եղել են ավելի թանկ, քան հենց թուրքական ապրանքները։ Ակնկալում էինք, որ էմբարգոյի երկարաժամկետ էֆեկտը պետք է լինի դրական, բայց գիտեք, որ Կառավարությունը կոլեգիալ որոշում ընդունեց չշարունակել էմբարգոն»,- ասաց Քերոբյանը։

Մոտ մեկ տարի թուրքական պատրաստի ապրանքներ ներմուծելու արգելքից հետո պաշտոնական Երևանը որոշեց չշարունակել այդ քաղաքականությունը:

Նշենք, որ թուրքական ապրանքների էմբարգոն կիրառվել էր 2020 թվականի պատերազմից հետո։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը