Ռուսաստանը ստացել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի գրավոր պատասխանը, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպումն անցել է Միացյալ Նահանգների ներկայացուցչի խնդրանքով:

«Ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը փոխանցել է ԱՄՆ վարչակազմի գրավոր պատասխանը՝ ավելի վաղ ռուսական կողմի ներկայացրած անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ պայմանագրի նախագծին»,- նշել են գերատեսչությունում:

Ավելի ուշ Բրյուսելում ՌԴ դեսպանը ստացել է նաև ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է՝ փաստաթուղթը ստացել է դաշինքի 30 անդամների հավանությունը:

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա