ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ զորամիավորում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը տվել է համապատասխան հրահանգներ հետագա ծառայության կազմակերպման և առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան