ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ու 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,-գրել է Փաշինյանը:

Related posts

Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը

Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին

Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է