ՀՀ երկու քաղաքացի Գորիս-Որոտան ճանապարհին շեղվել եւ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ. ԱԱԾ

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

ԱԱԾ

Related posts

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել