ՀՀ ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը Նյու Դելիում կարճատև զրույց են ունեցել

Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց եմ ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- նշված է գրառման մեջ:

Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում է Նյու Դելիում, որտեղ մասնակցում է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:

Նոյեմբերի 18-ին ԱԽ քարտուղարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր  նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը:

Այցի շրջանակներում նախատեսված են աշխատանքային մի շարք հանդիպումներ

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել