«Աերոֆլոտը» կկարողանա իր Sukhoi Superjet 100 ինքնաթիռի արտասահմանյան շարժիչները փոխարինել ռուսականով միայն կառավարության աջակցությամբ՝ հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրովսկին։ Նրա խոսքով՝ առանց պետական աջակցության ինքնաթիռների մի մասը դուրս կգա շահագործումից:
2022 թվականին Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելուց հետո Superjet-ները ստիպված էին էապես վերակառուցվել, մասնավորապես՝ ռուս-ֆրանսիական SaM-146 շարժիչները փոխարինելով տեղական արտադրության PD-8-ներով։
«Կոմերսանտը» նման փոխարինման արժեքը գնահատել է 2,1-2,3 միլիարդ ռուբլի մեկ ինքնաթիռի համար։ Ավելին՝ թերթի արդյունաբերական աղբյուրները կասկածում են, որ «Միացյալ շարժիչաշինական կորպորացիան» կարող է բավարար քանակությամբ PD-8-եր արտադրել։
Ռուսաստանում շահագործվում է մոտավորապես 160 SSJ 100 ինքնաթիռ։ Դրանց մեծ մասը (78 ինքնաթիռ) «Ռոսիա ավիաուղիների» ենթակայության տակ է, որը «Աերոֆլոտ» խմբի մաս է կազմում։