«ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան

«ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում՝ ժամանակավոր կառավարման ընթացքում, Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) էական աճ է գրանցում, ինչն անշուշտ ֆինանսական շուկաներից եկող դրական ազդակ է պետականացման ճանապարհին գտնվող ընկերության համար։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Այսպես. ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերի արժեքը ներկայումս գերազանցում է 97 ԱՄՆ դոլարը, այն դեպքում, որ նախորդ տարի ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան կասեցնելուց հետո պարտատոմսերի արժեքը նվազել էր մինչև շուրջ 92 ԱՄՆ դոլար:
Ընդ որում, նույնը վերաբերվում է նաև դրամով թողարկված պարտատոմսերին, որոնց արժեքն այժմ գերազանցում է 100 հազար ՀՀ դրամը (նախորդ տարի արժեքը նվազել էր մինչև շուրջ 93 հազար ՀՀ դրամ)»,-նշել է նա:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը