ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին. Փաշինյան

ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը:

«Չի կարող, դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- հավելեց Փաշինյանը:

Հիշեցենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդից հայտնել էին, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքել էր ՀԷՑ-ի մասին Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտի որոշմանը:

Միաժամանակ, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել է Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին