Հացիկում նորոգվում է ճանապարհի երթևեկելի մասը, կառուցվում են մայթեր

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Հ-17 Մ-5-Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի 2 հատվածներում՝ կմ3+310 – կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 իրականացվում են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածներն անցնում են Արմավիրի մարզի Արմավիր քաղաքով և Հացիկ բնակավայրով։

Հացիկում նորոգվում է ճանապարհի երթևեկելի մասը, կառուցվում են մայթեր։ Կիրականացվեն նաև անվտանգության բարելավման այլ միջոցառումներ։

Աշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը։

Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։ Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը

Գագիկ Ծառուկյանին մեկուսարանից տեղափոխել են ՔԿ՝ առերեսման. նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից

ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը