Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ցերեկային ժամերին նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել