Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 1375 հաղորդում, որոնցից 325-ով կայացվել է նախազգուշացում, իսկ 961-ով՝  անհետաձգելի միջամտության որոշում։

Այս մասին ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հաշվառման է վերցվել 1155 բռնություն գործադրած անձ, հաշվառման մեջ է գտնվում 2343-ը։ Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54-ով կամ 43,5%-ով (124-178): Անչափահասների նկատմամբ կատարված  հանցագործությունները նվազել են  64-ով կամ 13,1%-ով (488-424):

«Բացահայտվել է դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարված հանցագործության 72 (74) դեպք, այդ թվում՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ֆիզիկական ներգործության` 40, խուլիգանության՝ 4 և այլ դեպքեր։ Պրոֆիլակտիկ հաշվառման մեջ է գտնվել  225 (167) անչափահաս, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող  10 (20) ծնող կամ օրինական ներկայացուցիչ։ ՆԳՆ-ն ԿԳՄՍ նախարարություն է ուղարկել 18 միջնորդագիր»,- ասել է Ցուցուլյանը։

Related posts

Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին