ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Այցը երկօրյա է։ Այսօր նախատեսված է հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,-նշեց նա

Հիշեցնենք, որ Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։

Related posts

Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով