Կառավարության հատկացումները Շիրակի մարզին

✅Կառավարության այսօրվա որոշմամբ 1 մլրդ 748 մլն դրամ գումար է նախատեսվել Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250- կմ37+500 և կմ45+300-կմ60+200 հատվածների 2023թ-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մի մասի (կմ23+250 – կմ37+500) ձեռքբերման համար։
📌Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի 10 բնակավայրեր։ Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։
✅Կառավարությունը 529 մլն 880 հազար դրամ գումար էլ հատկացրել է Գյումրի համայնքի օղակային փողոցի կմ0+000-կմ2+500 (Մ-7-ի հետ հատման կետ) հատվածի հիմնանորոգման համար։

Related posts

Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը՝ սահմանազատման հերթականության մասին

Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև իր շահերը. դեսպան Տոլմաջյան