Հաշվարկվել է 22 051 826 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի օգոստոսի 9-20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 22.051.826 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 3.854.600 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 47 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 21.128.116 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 2.754.600 ՀՀ դրամի չափով տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 340.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 14 դեպք, որից 7-ով հաշվարկվել է 101.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 470.000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 822.110 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 23 գործ (ընդհանուր՝ 3.110.100 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.422.280 ՀՀ դրամ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից