Հանրապետությունում օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ը և 18-19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ