Էրդողանի կուսակիցը քվեատուփի մոտ մահացել է

Թուրքիայի Ռիզե նահանգի  ընտրատեղամասերից մեկում իշխող կուսակցության վստահված անձը մահացել է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանի կուսակցության Ռիզեի տեղամասերից մեկի վստահված անձ, կուսակից Շերեֆ Քուրթը մահացել է քվեատուփի մոտ։

Դեպքի վայր ժամանել է բժիշկների խումբն ու արձանագրել, որ Էրդողանի կուսակիցը մահացել է սրտի կաթվածից։

Ինչպես հայտնի է, այսօր Թուրքիայում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ