Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 23-ի երեկոյան, 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին և 21-22-ին առավելապես երեկոյան ժամերին, 23-24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 25-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա ևս 3-4 աստիճանով, հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Related posts

Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները

«6000 դոլար տվել, առել եմ, որ տաքսի քշեմ, հմի ո՞վ բդի փոխհատուցե». Գյումրին՝ կարկուտից հետո