Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում

Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 20-24-ին երեկոյան և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։

Related posts

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների